Աբել Ղազարյան. ատամհատիկի ծես 2023

Բարև, ես Աբել Ղազարյանն եմ: Սեբաստացի ուսուցիչներ Տաթև Համբարյանի և Միքայել Ղազարյանի որդին: Ունեմ ավագ եղբայր, անունը Մարտին է, նա էլ է սեբաստացի, Արևմտյան դպրոցի նախակրթարան է հաճախում, երբ մեծանամ ես էլ եմ սեբաստացի դառնալու:

Ես արդեն 9 ամսական, մեծ տղա եմ: Ունեմ 8 ատամ, առաջին ատամիկս ծակել եմ 3,5 ամսականում: Չոչ եմ անում, արդեն փորձում եմ ինքնուրույն կանգնել:Խոստացել եմ, որ մինչև 10 ամսական դառնալս քայլելու եմ: Շատ եմ սիրում համեղ ուտեստներ ուտել, մրգեր, բանջարեղեն, բայց ամենից շատ սիրում եմ կոտլետներ: Սիրում եմ լողալ, նաև լողանալ: Երևի մայրիկիս եմ նման:

Ստորև կարող եք դիտել իմ մասին պատմող փոքրիկ ֆիլմ:

Запись опубликована в рубрике Ֆիլմեր, Ֆոտոշարք. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий