Աբել Ղազարյան. ատամհատիկի ծես 2023

Բարև, ես Աբել Ղազարյանն եմ: Սեբաստացի ուսուցիչներ Տաթև Համբարյանի և Միքայել Ղազարյանի որդին: Ունեմ ավագ եղբայր, անունը Մարտին է, նա էլ է սեբաստացի, Արևմտյան դպրոցի նախակրթարան է հաճախում, երբ մեծանամ ես էլ եմ սեբաստացի դառնալու:

Ես արդեն 9 ամսական, մեծ տղա եմ: Ունեմ 8 ատամ, առաջին ատամիկս ծակել եմ 3,5 ամսականում: Չոչ եմ անում, արդեն փորձում եմ ինքնուրույն կանգնել:Խոստացել եմ, որ մինչև 10 ամսական դառնալս քայլելու եմ: Շատ եմ սիրում համեղ ուտեստներ ուտել, մրգեր, բանջարեղեն, բայց ամենից շատ սիրում եմ կոտլետներ: Սիրում եմ լողալ, նաև լողանալ: Երևի մայրիկիս եմ նման:

Ստորև կարող եք դիտել իմ մասին պատմող փոքրիկ ֆիլմ:

Рубрика: Ֆիլմեր, Ֆոտոշարք | Оставить комментарий

Լողի լրացուցիչ կրթություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվում է լողի լրացուցիչ կրթության պարապմունքներ՝ Սեբաստացի, ոչ Սեբաստացի և մեծահասակների համար:

Լողի վճարը արժե՝

Սեբաստացի՝ 8000 դրամ (12 պարապմունք)

Ոչ Սեբաստացի 10000 դրամ (12 պարապմունք)
Մեծահասակներ 12000 դրամ (12 պարապմունք)

Լողի լրացուցիչ կրթության հրավեր

Լաղավազանի այցելուները նախապես ծանոթանում են լողավազանում գործող կարգապահական կանոններին:

Մարզիչներ՝ Անուշ Համբարյան, Տաթև Համբարյան, Քրիստինա Հարությունյան

Рубрика: Հայտարարություններ, Լողուսուցում, Ծրագրեր, Կարգ | Оставить комментарий

Անհատական աշխատաժամանակ. հունիս 2022

Անհատական աշխատաժամանակ՝

  1. Հունիսի 1-15-ը ծածկած լողավազանի վերանորոգման աշխատանքների կատարում՝ մաքրման աշխատանքներ, լողավազանի մանրահատակի փակցնում, լողավազանի ֆիլտրերի հիմնական մաքրում, լողավազանի ապակիների-վիտրաժների մաքրում:
  2. Ընդունելություն, պայմանների ներկայացում, աբոնեմենտի տրամադրում:
  3. Շրջայցներ կրստեր դպրոցներով՝ լողափերի դիտարկում, քլորի պարունակության ստուգում: Դպրոցների բուժ-աշխատողների վերապատրաստում:
Рубрика: Կարգ | Оставить комментарий

Սովորում ենք լողալ…

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծածկած լողավազանում իրականացվում է լողի ուսումնական դասաժամ: Ուսումնական երրորդ շրջանից առաջին դասարանի լողորդները աստիճանաբար հանում ենք փրկարար օղակները և թևիկները/եթե կան սովորողներ, ովքեր լողում են դրանցով/, սկսում ենք սովորել ինքնուրույն մնալ ջրի մակերեսին՝ կրծքի և մեջքի վրա:

Ստորև, կարող եք դիտել մարզումից մի հատված:

Ֆիլմը՝ Տաթև Համբարյանի

Рубрика: Ֆիլմեր, Լողուսուցում | Оставить комментарий

Գարնանային մանկավարժական ճամբար՝ մարտի 21-25. անհատական աշխատաժամանակ

9:00-12:00՝ աշխատանք լողավաղանում, հարակից պուրակում, բակում՝

  • պատուհանների մաքրում
  • ֆիլտրի հիմնական մաքրում
  • պարտեզապուրակային աշխատանք
  • լողավազանի պուրակի խնամք
  • միջավայրի խնամք, բարեկարգում
  • խմբային, անհատական աշխատանքներ
  • քննարկումներ, հավաքներ մանկավարժական

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:15՝ քննարկումներ մասնախմբերով, նախագծային խմբերով, կլոր սեղաններ

13:20-14:00՝ լողի մանկավարժական մարզական պարապմունք

Рубрика: Ճամբար, Կարգ | Оставить комментарий

Լողուսուցում՝ Արևելյան դպրոցի առաջին դասարանի լողորդների հետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծածկած լողավազանում տեղի ունեցավ Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների հերթական լողի մարզումը:

Սովորողները մեծ սիրով և ոգևորվածությամբ մասնակցում են մարզումներին, օր-օրի ձեռք բերում լողի նոր հմտություններ և կարողություններ:

Դասվար՝ Մերի Գրիգորյան

Մարզումը տես ստորև տեսանյութում՝

Ֆիլմը՝ Տաթև Համբարյանի

Рубрика: Ֆիլմեր, Լողուսուցում | Оставить комментарий

Լողուսուցում

Լողավազանում են Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողները, դասվար՝ Սեդա Վիրաբյան:

Մարզումը տես ստորև՝

Տեսաֆիլմը՝ Տաթև Համբարյանի

Рубрика: Ֆիլմեր, Լողուսուցում | Оставить комментарий

Լողի ուսումնական պարապմունք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծածկած լողավազանում իրականացվում է լողի ուսումնական պարապմունք: Լողում են՝ Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողները, դասվար՝ Մերի Գրիգորյան:

Մարզումը տես ստորև՝

Նկարահանումը՝ Տաթև Համբարյանի

Рубрика: Ֆիլմեր, Լողուսուցում | Оставить комментарий

Անհատական աշխատաժամանակ ուսումնական երրորդ շրջան

Ուսումնական երրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ:

Рубрика: Կարգ | Оставить комментарий

Լողի ստուգատես դաստիարակների հետ

Ձմեռային մարզական խաղեր 2022-ի շրջանակներում դաստիարակները մասնակցեցին լողի ստուգատեսին: Մասնակիցները սովորեցին լողի հմտությունների հիմնական սկզբունքները, ամրապնդեցին ունեցած կարողությունները: Ստուգատեսի վերջում մասնակիցները խաղացին ջրագնդակ:

Մանրամասն ծանոթացեք տեսաֆիլմում:

Ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի

Рубрика: Հավաքներ, Ճամբար, Ջրագնդակ, Սեմինարներ, Ստուգասես, Ֆիլմեր | Оставить комментарий