Դասվարի դերը լողուսուցման գործընթացում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում արդեն երկար տարիներ է, որ լողը հանդիսանում է, որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Մի փոքր մանրամասնեմ և նշեմ  լողի օգտակարությունը մասին  մի քանի փաստեր:

Լողը  հանդիսանում է  այն միակ սպորտաձևը, որի ժամանակ աշխատում են մարզվողի/մեր դեպքում սովորողի և մարզիչ-դասվարի/ գրեթե  բոլոր մկանները և մկանախմբերը: Լողը դարձավ  որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս, քանի որ անհրաժեշտություն չի առաջանում առանձին-առանձին մարզել ձեռքերը, ոտքերը, որովայնի մկանները, մեջքը և կրծքամկանները: Սա է պատճառը, որ  լողը կրթահամալիրում դարձավ առաջին և կարևոր մարզաձևերից մեկը հենց  կրտսեր դպրոցում:  Ապահովելով սովորողի ճիշտ մարզական կեցվածք ունենալու առաջին ու կարևոր քայլերը:  Լողալիս մարզվողի մոտ կարգավորում է նաև  շնչառությունը, քանի որ մարզվողը՝ լողորդը մշտապես օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից: Լողի նշված առավելությունները հնարավոր է լինում կիրառել բացօթյա լողավազաններում, ամառային լողափերում լողի մարզումները իրականացնելիս:

Լողավազանն ուսումնական լաբորատորիա է: Այդ լաբորատորիայի աջակցությամբ մարզվում են նաև դասվար – մարզիչները, ձեռք բերում լողալու հմտություններ փոխանցելու տարրական կանոնները  և իհարկե ունենալով բավարար պատրաստվածություն հանդես են գալիս մարզչի օգնականի դերում՝ մասնակցելով և վարելով լողի պարապմունքները:

  1. https://tatevhambaryan123.wordpress.com/2017/05/30/%D5%BB%D6%80%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/
  2. https://tatevhambaryan123.wordpress.com/2017/05/30/%D5%AC%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/
  3. https://tatevhambaryan123.wordpress.com/2017/05/30/%D5%BB%D6%80%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1-2/

Իրականում այս ձևաչափով աշխատելիս իրական մարզիչ է հանդիսանում հենց դասվարը, իսկ լողի մարզիչը՝  օգնական-աջակցողը,  անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս որպես հրահանգիչ-փրկարար:

Ետ հայացք ունենալով և համեմատելով նախորդ ուսումնական տարիներում իրականացված լողի մարզումների հետ, որոնք մեծ մասամբ հանդիսանում էին որպես սովորողի լրացուցիչ կրթություն,  մեծ ոգևորությամբ կարող եմ նշել, որ լողը լրացուցիչ կրթություն համարվելուց առանձնացավ և դարձավ ուսումնական պարապմունքների կարևոր բաղկացուցիչ:

2017 -2018 ուստարում լողը դարձավ կրտսեր դպրոցականի մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Լողավազանը դառնալով ուսումնական կարևոր տարածք բարելավեց իր պայմանները, դառնալով ավելի մատչելի հենց կրտսեր դպրոցականի համար: Առաջին փորձերը եղան ինքնակազմակերպումը դարձնող հարմարավետ զամբյուղներ ունենալը, սովորողին հասանելի  հանդերձարաններ ստեղծելը:

Որպես օրինակ ներկայացնում եմ լողի պարապմունքները արդյունքները կրտսեր դպրոցում:

  1. https://hasmikghazaryan1.wordpress.com/2018/05/12/%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84/
  2. https://sedakhachatryanblog.wordpress.com/2017/11/26/%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD/
  3. https://marinemkhitaryan.wordpress.com/2018/01/28/%D5%AC%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A1%D6%80/

2018  – 2019 ուստարում նախատեսվող լողի պարապմունքները կանցկացվեն էլ ավելի լավ պայմաններում և կապահովեն սովորողի ինքնուրույն, ինքնակազմակերպվող լինելու  լավագույն եղանակներն ու հնարները:

Այսպիսով  կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ):  Լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որն իրականացնում է լողաթերապիա դրա կարիքն ունեցող տարատարիք երեխաների համար, ուսումնական պլանով որոշված հանրակրթական լողուսուցում, լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, այլ ծառայություններ: Ուսումնական-ճամբարային հունվարին ուսումնական լաբորատորիան միջավայր է ամենատարբեր նախագծերի իրականացման համար:

2018 – 2019 ուստարում այսպիսին եմ տեսնում ուսումնական պարապմունքները հանրակրթությունում:

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաքի որպես հեղինակ մասնակից առաջարկում եմ էլ ավելի բարձրացնել դասվար-մարզիչների պատրաստվածությունը, այդ օրերին ստուգատեսներ կազմակերպելու հետ մեկտեղ նաև իրականացնել վերապատրաստման նախագիծ, որի ընացքում դասվար-մարզիչները ոչ միայն կամրապնդեն իրենց լողի հմտությունները, այլ նաև էլ ավելի վստահ կներկայանան լողի մարզիչի դերում: Սա կնպաստի նաև ամառային ճամբարներում իրականացվող լողի պարապմունքները էլ ավելի վարպետորեն կազմակերպելու համար:

Запись опубликована в рубрике Հոդվածներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s