Արագածի ութերորդ նվաճումը

Օգոստոսի 19-ը նշանավորվեց Արագած լեռան հերթական նվաճմամբ: Չնայած ալպինիստները կարծում են, որ գագաթը նվաճել չի լինի, ասում են լեռը ոնց կանգուն կար էլի իր տեղում է, էտ մենք ենք գալիս ու գնում, իսկ նա անսասան կանգնած է: Ինչևէ, միևնույնն է նվաճում եմ անվանում մարդու հաղթանակը ինքը իր հանդեպ, կամքի բարձր դրսևորումը, անտեսանելին տեսնելու, ազատությունը վերապրելու ունակությունը:

20992534_1528874213825336_3621634853125692178_n

Առավոտյան ժամը ութին, սեբաստացիների մի խումբ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ուղևորվեց դեպի Արագած: Ժամը 11-ին քառասունից ավել սեբաստացիներ սկսեցին վերելքը դեպի Հարավային գագաթ: Ասել-խոսելով, չենք էլ նկատել երբ ենք հասել գագաթի տակ: Գագաթ չհասած տեղի է ունենում մկրտության արարողությունը, կնքելու իրավունք ունի այն արշավականը, որ հաղթահարել է Հյուսիսային գագաթը, Ալբերտ հորեղբոր թույլտվությամբ, այս անգամ ինձ էլ թույլ տրվեց դառնալ կնքահայր-կնքամայր, այն սեբաստացիներին, ովքեր առաջին անգամ էին բարձրանում Հարավային գագաթ: Իմ օրինական սանիկները դարձան՝ Միքաելը, Ալեքսը և Մենուան:

 

Հարավային գագաթից մի անկրկնելի տեսարան է բացվում, պատմելով չես նկարագրի, չես փոխանցի տեսածդ:

Այնուհետև, Արևմտյան և Հարավային գագաթների թամբում, խումբը բաժանվեց երկու խմբի, մի մասը վերադարձավ Քարի լիճ, իսկ մյուսները շարունակեցինք վերելքը դեպի Արևմտյան գագաթ: Գագաթից, մեզ ձեռքով էին անում հայոց լեռները, հարավ-արևելքում՝ Արան, Հատիսը, հուսիս-արևմուտքում Թեժ լեռը: Իսկ խառնարանը նման էր ներկապնակի, որ ոչ մի գույն չի պակասում նրանում:

Վերադարձը, լի է կորստի զգացողությամբ, գիտակցում ես, որ վաղը աչքերդ չեն տեսնի այն ինչ տեսնում են, հոգիդ չի վերապրի այն ազատությունը, որ վերապրում ես սարերում:

Վերադարձին ես պլանավորում էի իմ իններորդ վերելքը դեպի Արագած: Հաճախ հարցնում են` ձանձրալի չէ նույն սարը բարձրանալը, ես ասում եմ` ոչ, ամեն անգամ Արագածը իրեն յուրովի սիրել և ճանաչել է տալիս:

Բնությունը արարչագործություն է, Աստվածային ներկայության վկայությունն է:

 

Запись опубликована в рубрике Ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий