Այսօր <<Մխ. Սեբաստացի>> կրթահամալիրում կայացավ հունվարյան ստուգատեսի բացումը: Մեծ ոգևորություն էր տիրում լողավազանում, առավոտյան ժամը՝9:50-ից միջև 14.00 ստուգատեսին մասնակցեցին թվով՝ 78 սովորող: Լողորդները Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներն էին, ովքեր ստուգատեսի ընթացքում ցուցադրեցին թե ինչ հմտություններ և կարողություններ են ձեռք բերել: Ստուգատեսին պահանջվող վարժությունները սովորողները մեծամասամբ կատարեցին սահուն, ինքնուրույն: Չնայած կային երեխաներ, ովքեր օգտվում էին փրկարարական թևիկներից:
Երեխաները ունեին ոգևորողների մեծ բանակ՝ ծնողով, տատիկով ու պապիկով էին եկել:
Ստուգատեսի արդյունքները կհրապարակվեն շուտով: Հետևեք մեզ…